Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Իմ հերոսը

Իմ հերոսը
20.08.2026 | 11:48

Իմ հերոսը Ալեքսանդր Մակեդոնացին չէ։ Իմ հերոսը Դիոգենեսն է։ Դիոգենեսը, որ ապրում էր տակառի մեջ և իրենից բարձր ընդունում էր միայն արեգակին։

ՈՒ թեև Ալեքսանդր Մակեդոնացու պես աշխարհակալ տիրակալը ելավ դեմն ասելով.

֊Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար։

Դիոգենեսն ընդամենը պատասխանեց.

֊Ստվերդ հեռու քաշիր արեգակի ճամփից։

Դիոգենեսը ուրիշի շվաքի տակ ապրողը չէր։ Էդպիսին էր մեծագույն փիլիսոփան։

Նա ոչինչ չէր ակնկալում տիրակալից, որքան էլ նա Մակեդոնացի լիներ։ Նրա ապավենը միայն լույսն էր։ Ցանկացած տիրակալ ստվեր է լույսի դեմ։ Մինչդեռ, իսկական մտավորականը լույս է լույսի մեջ, ով պայքարում է ստվերի դեմ, որքանով էլ այն օծված լինի ոսկեզօծ թիկնոցով։

Տիրակալները կգան ու կգնան։ դիոգենեսները միշտ կմնան։

Աշխարհի ոչ մի գանձ նրանց հակակշիռը չունի։

17.08.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 8164

Մեկնաբանություններ